Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Ստվերների թատրոն

Ստվերների թատրոն
12.01.2026 | 18:13

Երբ փոքր մարդիկ մեծ ստվեր են ունենում, դա երբեմն երկրաչափական բացատրություն է ունենում: Լույսը այնպիսի անկյունից է ընկնում վրաները, որ ստվերը մեծ է լինում: Երբեմն այդ ստվերը ամենևին էլ իրենցը չի լինում, այլ իրենց հետևում կանգնած որևէ մեծ մարդու ստվեր է լինում, որը երևալու ցանկություն չունի և գործում է փոքր մարդկանց միջոցով: Ամեն դեպքում, ծիծաղելի են դառնում այն փոքր մարդիկ, որոնք իրոք իրենց մեծ են երևակայում: Կան նաև սեփական ստվերի հետ կռիվ տվողներ, սեփական ստվերից վախեցողներ, բայց գոնե սեփական ստվեր ունեն:

Կարծում եմ՝ այս գրառումը ստվեր չի գցի մեծ ստվեր ունեցող փոքր մարդկանց «մեծ» գաղափարների վրա, և իրենք կշարունակեն իրենց մեծ երևակայել: Միայն հույս կհայտնեմ, որ գուցե մի օր իրոք լույս կբացվի մեր երկրի վրա, ստվերները կկորչեն, և իրոք տեսանելի կդառնա բոլորի ով լինելը, իսկ մինչ այդ շարունակում եմ հետևել ստվերների թատրոնին:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ